Մեծ Բրիտանիայի խորհրդարանում փետրվարի 20-ին քննարկվելու է խնդրագիրը, որը հորդորում է չեղյալ հայտարարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոն այցելելու հրավերը։  Փաստաթղթի տակ ստորագրել են 1,6 միլիոն բրիտանացիներ։

Ինչպես հաղորդում է Reuters–ը, քննարկումները նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պետիցիաների հարցերով կոմիտեն, որը լիազորությունների մեջ է մտնում քննարկել խնդրագրերը, որոնց տակ իրենց ստրոգրությունն են դրել առնվազն 100 հազար բրիտանացիներ։