С-500 զենիթահրթիռային կայանների ստեղծման աշխատանքները ընթանում են ըստ ծրագրվածի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրվածի։ Ունեինք որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք կապված էին ծովային եւ ցամաքային տեղակայման նորագույն հրթիռների փորձարկումների հետ։ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի գիտատեխնիկական խորհրդի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, «Ալմազ-Անտեյ» ՀՕՊ Կոնցեռնի համատեղ ջանքերով այդ խնդիրները լուծվեցին։ Այժմ շարժվում ենք առաջ», – ասել է Ռոգոզինը՝ պատասխանելով С-500 կայանների ռուսական բանակին մատակարարելու ժամկետների մասին հարցերին։
Ռուսաստանի փոխվարչապետը նաեւ շեշտել է, թե այժմ ուսումնասիրվում է Սիրիայում ահաբեկիչների դեմ սպառազինությունների օգտագործման փորձը։ «Մեր բանակի համար անհրաժեշտ քանակի այս սպառազինությունների սերիական արտադրությունը «Ալմազ-Անտեյ» ձեռնարկություներում՝ ահա դա է մեր հիմնական խնդիրը։ Ինչպես անենք, որ հարկ չլինի նոր գործարաններ կառուցել, այլ տեղակայել արտադրությունը արդեն իսկ գործող ձեռնարկություններում՝ հաշվի առնելով առկա պահանջարկի եւ նվազագույն ներդրումները», – նշել է Դմիտրի Ռոգոզինը՝ հավելելով, թե մինչեւ փետրվարի վերջ հարցը իր լուծումը կստանա։




























