2016 թվականին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը աճել է 20,5 տոկոսով եւ կազմել 2 տրիլիոն 570 միլիարդ դրամ։ Այս են վկայում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համար բանկերի հրապարակած հաշվետվությունները։
Համապատասխանաբար, բանկերի ակտիվների համախառն ծավալը աճել է 18,5 տոկոսով եւ կազմել է 4 տրիլիոն 141 միլիարդ դրամ։
Այս երկու ցուցանիշներով ոլորտի առաջատար շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ը։ 2016 թվականի արդյունքներով, բանկը դարձավ առաջինը Հայաստանում, որի վարկային պորտֆելը գերազանցեց 1 միլիարդ դոլարը։ «Ամերիաբանկ»-ը անցել էր այս սահմանագիծը բանկային ակտիվների մասով 2015 թականին։ 2016 թվականի արդյունքներով նրան միացավ «Արդշինբանկ»-ը։
Ակտիվների մասով Հայաստանի 3 խոշորագույն բանկերը՝ «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը եւ «Հայբիզնեսբանկ»-ը, ինչպես նաեւ 5-րդ տեղը զբաղեցրա «Անելիք»-ը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները («Հայբիզնեսբանկ»-ը՝ 98, մնացածը՝ ավելի քան 100 միլիարդ դրամով)։ Այս ցուցանիշով 4-րդը դարձած «Acba Credit Agricole» բանկը ակտիվների մասով մնացել է գրեթե նույն մակարդակի վրա։
Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր բանկերի մոտ նկատվում է աճ կամ աննշան անկում, բացառությամբ «HSBC Bank Հայաստան»-ի եւ ՎՏԲ-ի, որոնց ցուցանիշները ննվազել են ավելի քան 20 տոկոսով, ինչպես նաեւ «Առեէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ»-ի, որը 2017-ի հունվարին միացել է «Արդշինբանկ»-ին։



























