Եվրախորհդարանի բազմաթիվ նախկին պատգամավորներ օգտագործում են իրենց նախկին դիրքն ու կապերը մասնավոր ընկերություններում իրենց նոր աշխատատեղերում, ինչը թույլ է տալիս խոսել շահերի բախման մասին։ Այս են վկայում «Transparency International» կազմակերպության ուսումնասիրությունները, հաղորդում է DW–ն։
Ինչպես հետեւում է զեկույցից, եվրախորհրդարանի նախկին անդամների 30 տոկոսը եւ Եվրահանձնաժողովի նախկին հանձնակատարների ավելի քան 50 տոկոսը ընդգրկված են լոբբիստների եվրոպական ռեգիստր։ Սա տվյալների համատեղ բանկ է, որում ներկայացված բիզնեսի եւ արդյունաբերության տարբեր ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են իրենց ոլորտների հետ կապված եվրոպական կառույցներում լոբբինգով զբաղվելու մասին։ Ռեգիստրում 2016 թվականի աշնանը գրանցված էր ավելի քան 10 հազար լոբբիստ։
Եվրահանձնաժողովի կանոններով, նախկին հանձնակատարները պաշտոնը թողնելուց հետո շահերի բախումից խուսափելու նպատակով առնվազն 18 ամիս չպետք է աշխատեն մասնավոր հատվածում։




























