Նեապոլի ոստիկանությունը իտալական Կամպանիա մարզի տարածքում լայնածավալ գործողություն է իրականացրել թմրամաֆիայի դեմ: Հաջողվել է ոչնչացնել վաճառքի կետերը, որտեղ թմրանյութեր էին վաճառում:
Քննության ըթնացքում ձերբակալվել է 88 մարդ, թեեւ դատարանը ձերբակալման թույտվություն էր տվել 101 հոգու համար: Ձերբակալվածներից 12-ը կանայք են:
Հատուկ գործողությունն անցկացվել է Ռիոնե-Տրայանոյի շրջանում, որտեղ գործում է Սալվատորե Պուչիննելիի կլանը:
Ընդամենը պուզարկություններ է իրականացվել 11 բոնկուրներում, առգրավվել է 3 կգ թմրանյութը, զենք եւ 135 հազար կանխիկ եվրո:




























