Comedy Club–ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչովը, որը արտաքնապես շատ նման է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, կուլիսների հետեւում փորձի ժամանակ խաղարկել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը։ Տեսանյութը Facebook–ում մի քանի օրում դիտել է ավելի քան 2 միլիոն մարդ, հայտնում է Lenta–ն։
Հոլովակը հրապարակվել էր հունվարի 28–ին՝ Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի նախօրեին։ Սյուժեով «Պուտինին զանգահարում է Թրամփը, սակայն Ռուսաստանի նախագահը սկզբում նրան չի ճանաչում։ «ՉՃանաչեցի՝ հարուստ...կմնաս», ասում է «Պուտինը»՝ հրաժարվելով խոսել սեւ սմարթֆոնով։ «Այլ հեռախոս տվեք, չէ որ նրանց մոտ նախագահը փոխվել է»։
Ինչ–որ պահի նրան է զանգահարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ձեր զանգը շատ կարեւոր է ... ձեզ համար», – ասում է Պուտինը եւ սկսում կատարել Լուի Արմսթրոնգի Go Down Moses երգը։




























