Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի: Այս մասին Ինտերֆաքսին ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:

«Նախագահ Էրդողանի այցը Մոսկվա ակնկալվում է մարտի առաջին կեսին: Այցի ընթացքում նա վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է թուրք դիվանագետը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը, հնարավոր է, որ անդրադարձ լինի նաեւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավմանը: