Ստամբուլի փոխոստիկանապետ Օ.Ջ.–ն  թմրանյութերի անօրինական առետրի մեջ ներգրավված լինելու մեղադրանքով ձերբակալվել է։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ստամբուլի օդանավակայանում մի քաղաքացու մոտից մեծ քանակությամբ թմրանյութեր էին հայտնաբերել։ Հետաքննությունը պարզել էր, որ թմրանյութերի անօրինական առեւտրին մասնակից է Ստամբուլի փոխոստիկանապետ Օ.Ջ.–ն։

Իրավապահները ձերբակալված փոխոստիկանապետին դատարան են տեղափոխել։