Թուրքական Milliyet–ը ներկայացրել է տարիներ առաջ թուրքական մամուլում գրապարակված զավեշտալի լուրերից մեկը։

Gecmis gazete պարբերականում կարդում ենք հրապարակում. «Քարտեզի վրա Քութահյա քաղաքն էր փնտրում, հղիացավ» հրապարակումը։  Նյութը տպագրված է դատական գործի մանրամասներից։  Հրապարակման մեջ «պատահական» հղիացած երիտասարդ կինը վկայություն է տվել՝ ասելով. «Քարտեզի վրա խաղում էինք «քաղաք գտիր» խաղը։ Մուհսինն ինձ ասաց, որ ես գտնեմ Քյութահյա քաղաքը։ Երբ ես կռացա, որ քարտեզի վրա գտնեմ Քյութահյան, ամեն ինչ միանգամից եղավ ու վերջացավ»։

Ձերբակալված Մուհսինն էլ իր հերթին արդարացել է. «Այո, «քաղաք գտիր» խաղն էինք խաղում։ Գուցե մի քիչ շատ եմ նրան մոտեցել, բայց, Աստված վկա, ոչինչ չեմ արել նրան։ Գուցե ուրիշի հետ խաղալու ժամանակ Էրզրումը փնտրելու ընթացքում  է հղիացել»։