Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան՝ դիվանագետներ Սյուզան Չելսիի եւ Ուիլյամ Սոլլիի հետ հանդիպել է ReAl շարժման գործադիր քարտուղար Նաթիք Ջաֆարլիին եւ վարչության անդամ Ազեր Ղասիմլիին: Այս մասին հայտնում է Turan-ը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում Նաթիք Ջաֆարլին հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկել են երկրի հասարակական-քաղաքական իրավիճակը, տնտեսական դրությունը, իրավիճակի զարգացման հեռանկարները եւ ReAl-ի առաջնորդ Իլգար Մամեդովի կալանավորման հարցը:




























