Թուրքիայի Սամսուն քաղաքի 65–ամյա դարբին Իբրահիմ Գերմին տանը պահում է հայ դարբնի պատրաստած դուռը եւ հրաժարվում որեւէ գումարի դիմաց վաճառել այն։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Սամսունում 50 տարի դարբնությամբ զբաղվող Իբրահիմ Գերմիի մոտ է գտնվում 150 տարվա պողպատե դուռ, որի վրա կա Սուրբ Աստվածածնի պատկերը։
Թուրք դարբինը նշել է, թե հայ վարպետը դուռը կատարյալ է պատրաստել։ «Այս դռից երկրորդը չկա Թուրքիայում։ Այն պատրաստված է թագավորների սենյակների համար»,–ասել է դարբինը՝ շեշտելով, որ իրեն այդ դռան համար առաջարկել են 30 հազար դոլար, սակայն ինքը հրաժարվել է վաճառել։ «Իմ պապերը այն պահել ու ինձ են փոխանցել, իսկ ես էլ թոռներիս եմ զգուշացրել, որ այն չվաճառեն ու փոխանցեն սերունդներին»,–ասել է դարբինը։
.jpg)
.jpg)





























