Արգենտինական ֆուտբոլի լեգենդ, 1986թ. աշխարհի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնան կարող է գլխավորել Իրանի ֆուտբոլի հավաքականը:
Ինչպես հաղորդում է SportBox.ru-ն, այսօր՝ նոյեմբերի 6-ին 50-ամյա արգենտինացու գործակալը ժամանել է Թեհրան եւ հանդիպելու է Իրանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ալի Կաֆֆաշյանի հետ:





























