Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը հորդորել է ՆԱՏՕ–ի երկրներին ռազմական ծախսերի հարցում կատարել իրենց պարտականությունները։ Նա նաեւ շեշտել է, որ ԱՄՆ–ը կարող է կրճատել Դաշինքին իրենց աջակցությունը, եւ մեղադրել է որոշ պետություններին՝ նաեւ Ռուսաստանից եկող սպառնալիքները անտեսելու համար, հաղորդում է Reuters–ը։
«Ես պետք է հստակեցնեմ ԱՄՆ–ի քաղաքական իրականությունը եւ հայտարարեմ մեր արդար պահանջի մասին։ Միացյալ Նահանգները կատարում է իր պարտավորությունները, եւ եթե դուք չեք ցանկանում, որ ԱՄՆ–ը դադարեցնի հավատարմությունը Դաշինքին, ապա դուք պետք է աջակցություն ցուցաբերեք մեր ընդհանուր պաշտպանությանը», – շեշտել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարը։




























