Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Տիլերսոնը եւ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին փետրվարի 23–ին կայցելեն Մեքսիկա։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Մեքսիկայի արտգործնախարարությունը։

Այցի ընթացքում նրանք Մեքսիկայի կառավարության ներկայացուցիչների հետ քաննարկելու են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

Լարվածությունը ԱՄՆ–ի եւ Մեքսիկայի միջեւ ծագել էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին՝ ապօրինի ներգաղթը կանխելու նպատակով։ Ընդ որում, Թրամփը պնդում է, որ պատի կառուցման ծախսերի մի մասը պետք է փակի Մեքսիկան։ Փորձագետների գնահատմամբ, պաի կառուցումը կարող է արժենալ 26 միլիարդ դոլար։