«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», հացադուլ է հայտարարել` ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի եւ եղբոր` Արարատ Խանդոյանի: Այս մասին NEWS.am-ին ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Արայիկ Խանդոյանն այս հացադուլով իր աջակցությունն է հայտնում Արթուր Սարգսյանին, եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաեւ ի աջակցություն Ներսես Պողոսյանի եւ Սարի թաղի գործով կալանավորված տղաների»,- ասաց նա:

Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 16-ից: Փաստաբանի խոսքով, նրա վիճակը բավարար է: