Ստամբուլի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 5 մարդ է տուժել։ Mirror-ի փոխանցմամբ, երկու զինված չարագործներ մոտոցիկլետներից կրակ են բացել ստամբուլյան սրճարաններից մեկի վրա։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը որոնում է սպիտակ սաղավարտներով մոտոցիկլետիստներին։