Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը իր որդուն բարձր պաշտոնի է նշանակել, հաղորդում է  Qafqazinfo-ն։

Համաձայն տեղեկության՝ նախարարի ավագ որդին՝ գնդապետ Էմիլ Ուսուբովը նշանակվել է  ՆԳՆ քննչական եւ հետաքննչական գլխավոր վարչության պետ։ Նախկինում նա այդ բաժնում պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։