Իրաքում Մոսուլից ոչ հեռու խոշորագույն զանգվածային գերեզմանն են հայտնաբերել: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Նախնական տվյալներով՝ «Իսլամական պետության» զինյալներն այնտեղ թաղել են իրենց կողմից սպանված մարդկանց: Տեղի բնակիչների, ոստիկանության եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ահաբեկիչները սպանել են գերեվարած իրաքցի ուժայիններին եւ նրանց զանգվածաբար թաղել 2014 թվականին քաղաքը գրավելուց հետո:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ գերեզմանափոսում կարող է շուրջ 4 հազար մարմին լինել: