Սիրիական Հոմս քաղաքում ռազմական հաստատության մոտ երկու մահապարտներ պայթեցրել են իրենց: Այս մասին գրում է ՍԱՆԱ գործակալությունը:

Հոմսի նահանգապետ Թալալ Ալ-Բարազին հաղորդել է, որ ահաբեկչության հետեւանքով 32 մարդ է զոհվել, 24 վիրավոր կա:

Ահաբեկչության զոհ է դարձել Հոմսի զինվորական անվտանգության բաժնի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Դաբուլը, ինչպես նաեւ բաժնի մի քանի աշխատակիցներ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է նախկինում «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով հայտնի «Ջեբհաթ աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը: