Վիետնամի քաղաքացին, որին ձերբակալել են Հյուսիսային Կորեայի առաջորդի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության կասկածանքով, նույնպես պնդում է, որ կարծել է, թե թաքնված տեսախցիկի նկարահանման է մասնակցել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Վիետնամի ԱԳՆ հայտարարությունը:

Վիետնամի դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են ձերբակալվածի հետ: Նրանք նշել են, որ կնոջ առողջական վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ մյուս կասկածյալը՝ Ինդոնեզիայի քաղաքացին, նույնպես պնդում է, որ կարծել է, թե թաքնված տեսախցիկի նկարահանման է մասնակցել, որի համար իրեն 90 դոլար են վճարել: