Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գործերով 5–րդ դատարանում ընթացող հետաքննության շրջանակներում մեղադրող կողմը քուրդ կին պատգամավոր Լեյլա Զանայի նկատմամբ 3 տարբեր մեղադրանքներով մինչեւ 21 տարվա ազատազրկում է պահանջում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, դատախազությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կին պատգամավոր Լեյլա Զանային մեղադրում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու», «անօրինական երթեր ու ցույցերի մասնակցելու» ու «հանցագործին ու հանցանքը գովելու» մեջ։

Լեյլա Զանան ձերբակալվել էր 2017–ի փետրվարի 8–ին, սակայն ստորագրությամբ ազատ է արձակվել։