Հյուսիսային Կորեայի միակ քաղաքացի Լի Չեն Չխոլը, որին մալայզիական ոստիկանությունը ձերբակալել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով, կարող է արտաքսվել երկրից, առանց մեղադրանք առաջադրելու։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է Channel NewsAsia–ն։
Լի Չեն Չխոլը, որը համակարգչային տեխնոլոգիաների ինժեներ է աշխատում, կալանավորվել է փետրվարի 17-ին։ Նրա նախնական կալանքի ժամկետը սպառվում է մարտի 3-ին։
Աղբյուրի խոսքով, հայտնի չէ, թե ինչու նրա դեմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել։ Քննության վարկածով Լին եղել է Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողների վարորդը։
Մարտի 1-ին Մայալզիայում Կիմ Չեն Նամի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու կանանց։ Նրանք իրենց մեղավորությունը չեն ընդունել։ Ընդամենը 4 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանությունը որոնում է եւս չորսին։ Իրավապահները ենթադրում են, որ նրանք երկրից մեկնել են Փհենյան։ Այս կապակցությամբ ոստիկանությունը Ինտերպոլին հարցում է ուղարկել նրանց հանդեպ միջազգային խուզարկում հայտարարելու համար։



























