Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել Այնթափ քաղաքի մզկիթներից մեկում կազմակերպվող Ղուրանի դասընթացների ժամանակ մզկիթի զուգարանում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների փաստերը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան խորհրդարանում պատասխան է պահանջել Կրոնական գործերով վարչությունից Այնթափի մզկիթներից մեկում 6–ից 11 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ կապված։

Վելի Աղբաբան նշել է, թե վերջին տարիներին դպրոցներում ու մզկիթներում աճել են անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները։