Մահապատիժն աշխարհում դառնում է ավելի հազվադեպ երեւույթ, սակայն դրա չեղարկման համար մղվող պայքարը դեռ հեռու է ավարտվելուց։Նման հայտարարություն է արել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, ելույթ ունենալով կտտանքների, անմարդկային վարվելակերպի ու պատժամիջոցների հարցերով կլոր սեղանի ժամանակ, Ժնեւում։
«Մահապատիժը չեղարկելու օգտին գործոն պետք է դառնան ֆիզիկական տառապանքները ու հոգեբանական սթրեսը, որը զգում են դատապարտվածն ու նրա ընտանիքի անդամները։ Անհրաժեշտ է վերջ տալ մահապատժի կիրառմանը»,- ասել է նա։
Գլխավոր վեհաժողովը տասը տարի առաջ է ընդունել բանաձեւ, որով կոչ էր անում չկիրառել մահապատիժ, այս ընթացքում ՄԱԿ անդամ երկրների գրեթե մեկ երրորդը այս կամ այն ձեւով հրաժարվել են այդ պատժամիջոցից։ Միաժամանակ մյուս պետություններում մահապատիժ շարունակում են կիրառել, ընդ որում ավելի հաճախ, քան նախկինում, ասել է ալ Հուսեյնը։
Ալ Հուսեյնը կոչ է արել հասարակության բոլոր շերտերին դիմակայել այդ միտումին։ Մասնավորապես նա հիշեցրել է, որ որոշ ընկերություններ հրաժարվել են բանտերին մատակարարել դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են մահապատժի իրականացման համար։



























