Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված միգրացիոն համաձայնագիրն արդյունքներ է տալիս. Թուրքիայից Հունաստան միգրանտների հոսքն աննշան է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավտամոպուլոսը:

«Միգրացիոն համաձայնագիրն արդյունքներ է տալիս: Եթե մեկ տարի առաջ Հունաստան ժամանող միգրանտների միջին թիվն օրական 1700 էր, ապա այսօր՝ 47»,- ասել է նա: