Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 եւ թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, յուրացման, շորթման, դրամանենգության եւ որսագողության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: