ԵՄ դեսպանները Խորհրդի անունից հաստատել են ԵՄ-ում նախագահող Մալթայի ու Եվրախորհրդարանի միջեւ 2017-ի փետրվարի 28-ին ձեռք բերված ոչ պաշտոնական պայմանավորվածությունը՝ ուկրաինացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

ԵՄ դեսպանների որոշումից հետո վիզային ազատականացման մասին առաջարկը ուղարկվելու է Եվրախորհրդարան՝ քվեարկության, որից հետո այն պետք է ընդունի ԵՄ Խորհուրդը։