Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված՝ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի տանը խուզարկություն է անցկացվել, հայտնում է Le Рarisien-ը։ Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ խուզարկությունն անցկացվել է մարտի 2-ին՝ կոռուպցիայի, ֆինանսական ու հարկային հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցների կողմից։

Խուզարկությունները անցկացվում են այն հետաքննության շրջանակում, որը ֆրանսիական դատախազությունը սկսել է փետրվարի 24-ին, նշում է պարբերականը։ Այն ժամանակ հայտնել էին, որ քննությունը «չպարզված անձանց» դեմ է բացվել՝ պետական միջոցների հափշտակման, հանրային հիմնադրամների սխալ գործածման, նաեւ այդ հանցագործությունների քողարկմանը մեղսակցության մեղադրանքներով։