Թուրքիայի Անթալիա քաղաք հանգստի համար մեկնած 2 ռուս զբոսաշրջիկներ ձերբակալվել են գողության մեղադրանքով։
Թուրքական Cumhuriye-ի փոխանցմամբ՝ Անթալիայի Մանավգաթի շրջանի ժանդարմերիայի ծառայողները տվյալներ են ստացել, որ երկու ռուս զբոսաշրջիկներ զբաղվում են գողություններով։
Ժանդարմերիայի իրականացրած հետապնդումների արդյունքում ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են գողության պահին։ Այնուհետ հյուրանոցի համարից հայտնաբերվել են օրեր շարունակ գողացած ապրանքը։
Դատարան տեղափոխվելուց առաջ ռուս զբոսաշրջիկները խնդրել են հիշողության համար լուսանկարվել իրենց ձերբակալող ժանդարմերիայի ծառայողների հետ։
Դատարանը կալանավորման որոշում է կայացրել։



























