Ստամբուլում գտնվող Cumhuriyet (Ջումհուրիյեթ) պարբերականի խմբագրության ուղղությամբ անհայտ անձը մարտի 3-ի առավոտյան կրակոցներ է արձակել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Cumhuriyet պարբերականի խմբագրության ուղղությամբ կրակած անձը եղել է տաքսու մեջ եւ կրակել է շենքի ուղղությամբ ընթացքի ժամանակ։

Նշենք, որ Cumhuriyet-ը ընդդիմադիր պարբերական է, որի 13 աշխատակիցները գտնվում են կալանքի տակ հիմնականում Էրդողանին քննադատելու համար։