Մեն, իհարկե, հույս ունենք, որ Հայաստանի ընտրություններում առողջ ուժերը կհաղթեն: Մարտի 3-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո այս մասին հայտարարեց Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նրա խոսքով՝ ընտրությունները գալիս-գնում են: «Իսկ անհրաժեշտ կլինի հարաբերություններ կառուցել եւ պահպանել նաեւ ընտրություններից հետո: Մեր ելակետն այն է, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն: Մեր ելակետն այն է, որ այդ հարաբերությունները հիմնված են փոխգործակցության կենկրետ հարցերի, կոնկրետ խնդիրների լուծման քննարկման վրա, որոնք մեր ժողովուրդներին մտահոգում են: Եվ մենք, իհարկե, հույս ունենք, որ ընտրություններում առողջ ուժերը կհաղթեն: Այն ուժերը, որոնք իրենց քաղաքականության հիմքում կցանկանային տեսնել մեր շփումների զարգացումը»,- նշեց Վյաչեսլավ Վոլոդինը՝ հիշեցնելով, որ ընտրարշավը մի քանի օրից կսկսվի:

«Հետեւաբար՝ մեր ելակետն այն է, որ այսօր կոնկրետ հարցերը քննարկելու, կոնկերտ գործով զբաղվելու ժամանակ կա, որը մենք, ըստ էության, արել ենք այս այցի ընթացքում»,- հավելեց Պետդումայի խոսնակը: