Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծային ճանապարհի շինարարության նախագծի իրականացումը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանը, փոխանցում է Anadolu-ն։
Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծային ճանապարհը կառուցվում է Ադրբեջանի Վրաստանի ու Թուրքիայի միջպետական համաձայնագրի հիման վրա ։Միջանցքի առավելագույն թողունակությունը կազմում է տարեկան 17 մլն տոննա։ Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի մեկ միլիոն ուղևորների ու 6․5 մլն տոննա բեռների մակարդակի վրա։ Ի սկզբանե ծրագրված էր, որ ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև 2016-ի վերջ։
Անկարան հակված է,որ երկաթգծային ճանապարհը շարունակվի մինչև Նախիջևան, այնուհետև՝ մինչև Իրան ու Պակիստան։




























