Սլովենիայի Ստանդարտների ինստիտուտը (SIST) պատրաստ է Հայաստանի գործընկերների հետ կիսեել Եվրամիության որակի պահանջների փորձը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ինստիտուտի նախագահ, Էլեկտրատեխնիկական ստանդարտների հարցերի եվրոպական հանձնաժողովի (CENELEC) փոխնախագահ Բոգդան Տոպիչը:

Մարտի 3-ին նա Երեւանում SIST-ի անունից համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ: Հայաստանն արդեն CEN-ի եւ CENELEC-ի ասոցացված անդամ է, բայց սրան կարող է հետեւել նաեւ ԵՄ-ի առանձին երկրների հետ համագործակցությունը:

Հայաստանը եվրոպական ասոցացման չի ձգտում, բայց համագործակցության հնարավորություններ կան: Եվրամիությունը հետաքրքրված է հարավային եւ արեւելյան հարեւանների հետ շուկայի ընդլայնմամբ:

«Այնպիսի փոքր երկրներ, ինչպիսին մեր պետություններն են, դատապարտված են իրենց շուկաները բացելուն եւ արտասահմանյան շուկաների որոնման հարցում ճկունության: Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք Հայաստանին փոխանցել Եվրամիության որակի ստանդարտների փորձը»,- նշեց Տոպիչը:

Հայ գործընկերներին մանրամասն կծանոթացնեն ոչ միայն ստանդարտների պահանջներին, այլեւ որակի պետական տեսչության աշխատանքին: Համագործակցության ծրագրերը կքննարկվեն Հայաստանի պատվիրակության՝ մայիսին կամ հունիսին Սլովենիա կատարելիք պատասխան այցի ընթացքում: