Պաշտոնական քարոզարշավի մեկնարկի երրորդ օրը` մարտի 7-ին, «Ելք» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելեց Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններ, 3-րդ գյուղ թաղամաս: Նրա խոսքով` ընտրելով իրենց, քաղաքացին ընտրում է այս սոցիալ-քաղաքական ծանր իրավիճակից դուրս գալու ելքը:
«Մենք եկել ենք ասելու եւ ապացուցելու, որ ելք կա, Հայաստանում տիրող այս սոցիալ-քաղաքական ճգնաժամից ելք կա: Ապրիլի 2-ին դուք կարող եք տեսնել այդ ելքը` ընտրելով համար մեկ քվեաթերթիկը: Մեր համար մեկ թշնամին դա հուսահատությունն է, որը համակել է բոլորին ,եւ հուսահատության պատը ճեղքել մենք կարող ենք, եթե հավատանք ու ընտրենք «Ելքին» »,-ասաց նա:
Դաշինքի ցուցակը գլխավորող երեք թեկնածուները` Էդմոն Մարուքյանը, Արամ Աարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, իրենց քարոզարշավը սկսել են տարբեր վայրերում: Երեւանում քարոզչությունը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:











