Թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ երկու ընկերներ` Անդրանիկ Զեքյանը եւ Իվ Արմեն Քենփերսին, սեպտեմբերի 14-ից իրականացնում են շուրջերկրյա ճանապարհորդություն` «Չորս անիվ, երկու գլուխ, մեկ երազանք» նշանաբանով: Նրանք որոշել են մեկ տարվա ընթացքում մոտոցիկլետներով շրջել ամբողջ աշխարհով:
Քսանվեց եւ քսանյոթամյա երիտասարդներն արդեն անցել են ավելի քան տասը երկրով, այդ թվում` Հունաստանով, Իտալիայով, Բոսնիայով, Թուրքիայով, Վրաստանով եւ երեկ արդեն Հայաստանում էին: Առաջիկայում նրանք կուղեւորվեն Իրան, այնուհետեւ՝ Հնդկաստան:





























