«Շինդլերի ցուցակներից» մեկը, որը կազմել էր գերմանացի ձեռներեց Օսկար Շինդլերի համախոհը, աճուրդի կդրվի ամերիկյան աճուրդի տանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Գերմանացի գործարանատեր Օսկար Շինդլերը հայտնի է նրանով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրան հաջողվել է նացիստական համակենտրոնացման ճամբարներից փրկել ավելի քան հազար հրեաների՝ նրանց աշխատանքի ընդունելով իր գործարաններում։ Գործարանատիրոջ պատմության հիման վրա Թոմաս Քենիլին գրել էր «Շինդլերի տապան» վեպը, որը հետագայում էկրանավորել էր Սթիվեն Սփիլբերգը՝ «Շինդլերի ցուցակ» անունով։

Փաստաթուղթը կարող է վաճառվել ավելի քան 2․4 մլն դոլարով, գրում է պարբերականը։

Ցուցակը բաղկացած է 14 էջից, որտեղ կա 801 անուն ու տարեգրված է 1945 ապրիլի 18-ով։ Ցուցակը կազմել էր Իցխակ Շտերնը։