Ստամբուլից Շտուտգարտ մեկնող օդանավ նստել ցանկացող Գերմանիայի քաղաքացին ձերբակալվել է ռումբի մասին անհաջող կատակի համար։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանում ճամպրուկի պարունակության մասին անվտանգության աշխատակցի հարցին քաղաքացին կատակով պատասխանել է, թե ռումբ կա։ Անվտանգության աշխատակիցն անմիջապես ոստիկանների է կանչել, որոնց հսկողությամբ ստուգվել է ճամպրուկը, սակայն որեւէ կասկածելի բան չի հայտնաբերվել։

Քաղաքացին ձերբակալվել է ու տեղափոխվել դատարան։