Թուրքիայի Կայսերի քաղաքում 27-ամյա կինը աշխատանքի համար հանդիպել է «գործատուին», սակայն նրան տարել են ամայի վայր ու բռնաբարել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կայսերի քաղաքի բնակչուի Ք․Բ․-ն ինտերնետով աշխատանքի հայտարարություն է կարդացել ու զանգել նշված համարով։ Կինը գնացել է պայմանավորված վայրը եւ հանդիպել 26-ամյա Մուրադ Քոսեին։ Վերջինս կնոջը նստեցրել է մեքենան ու ամայի վայր տարել։ Նա դանակի սպառնալիքով բռնաբարել, ապա վերցրել է կնոջ մոտ եղած 200 լիրա գումարն ու մեքենայով հեռացել։
Ոստիկանությունը կարողացել է գտնել «գործատուին» ու ձերբակալել։

























