Տուվայում 4-ամյա աղջիկը չորս ժամ շարունակ 8 կմ քայլել է տայգայով, որպեսզի օգնության կանչի մեռնող տատիկի համար: Այս մասին հաղորդում է FlashSiberia-ն՝ վկայակոչելով շրջանի ԱԻՆ վարչության աշխատակցին:
Փետրվարի վերջին Սալգանա Սալչակը, որն ապրում էր տատիկի եւ կույր պապիկի հետ, նկատում է, որ տատիկը չի շարժվում: Պապիկը ոչնչով չի կարողանում օգնել եւ հարեւաններին ուղարկում է հարեւաններին կանչելու:
Սալգանան սարսափելի սառնամանիքին 8 կմ է անցել եւ օգնության կանչել: Սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն ու հարեւանները նրա տատիկին մահացած են գտել: Նախնական տվյալներով՝ նա կաթվածից է մահացել:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ ցանկանում են աղջկան պարգեւատրել: Ներկայում փոքրիկը հիվանդանոցում է:




























