Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել՝ կապված Նիդեռլանդների կողմից թուրք նախարարների քարոզչական հանդիպումների արգելքի հետ:

«Նրանք (Եվրոպան - խմբ.) միջազգային իրավունքն օգտագործում են, երբ իրենց է հարմար: Մենք ՄԻԵԴ կգնանք, իսկ մեր ընկերները ներկայում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով են զբաղվում»,- հայտարարել է Էրդողանը:

Բացի այդ, ըստ Reuters-ի, թուրքական կառավարությունը մտածում է Ամստերդամի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանք, գործակալության աղբյուրների փոխանցմամբ, կարող են ազդել ինչպես մշակութային, այնպես էլ ռազմական համագործակցության վրա: