Թուրքիայում մարտի 14–ի վաղ առավոտյան ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության պատգամավոր Ադեմ Գեւերին։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ HDP–ի պատգամավոր Ադեմ Գեւերիի դեմ Վանի ծանր հանցագործությունների գործերով դատարանում գործ է քննվում «ահաբեկչական կառույցի քարոզչություն անելու» եւ «պետության միասնականությունն ու ամբողջականությունը պառակտելու փորձի» մեղադրանքներով։

Նշվում է, որ ձերբակալման պատճառ է հանդիսացել պատգամավորի չներկայանալը դատարան։