Հայաստանի Կոմունիստական կուսակցության մրցակիցները հիմնականում այն ուժերն են, որոնք ժողովրդականություն են վայելում ժողովրդի շրջանում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմկուսից պատգամավորության թեկնածու Իրինա Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ հենց այս երկու քաղաքական ուժերն են Կոմկուսի իրական մրցակիցները:

«Բայց մենք, որպես կուսակցություն, որը երկար ընդմիջումից հետո նորից պետք է Հայաստանի Ազգային ժողով անցնի, պարտավոր ենք ներկայացնել մեր գաղափարախոսությունը, մեր տեսլականը, ինչն էլ անում ենք՝ ի տարբերություն քաղաքական ուժերի մեծ մասի»,- հավելեց Հովակիմյանը: