Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել ռազմական արդյունաբերությունը։ Այս մասին մարտի 14–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Իրինա Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ կոմունիստական գաղափարաբնությունը քարոզել ու քարոզում է մարդասիրական գաղափարներ։ Դրանք են՝ սեր, հարգանք, օգնություն, հասարական սեփականության հավասարապես օգտագործում։
«Մենք, իհարկե, ունեինք տնտեսության զարգացման հիանալի մեթոդներ։ Մենք բոլորս գիտենք, որ տնտեսության հիմնական օղակն արդյունաբերությունն է, ես կարող եմ առանձնացնել ռազմական արդյունաբերությունը։ Հաշվի առնելով մեր հարեւանների տրամադրվածությունը՝ մենք պետք է զարգացնենք ռազմական արդյունաբերությունը», - ընդգծել է Հովակիմյանը։



























