Մենք ապրում ենք եւ կապրենք անվտանգ երկրում։ Այս մասին մարտի 14–ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ շատերը փորձում են սեւացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության իրականացրած աշխատանքները։ «Բայց մեր թիմն իր մեջ ուժ է գտել՝ մեր երկրի առաջխաղացման համար։ Մենք այս երկիրը կկառուցենք մեր ակտիվությամբ, միմյանց հավատալով։ Ես կխնդրեի ընտրել այն ուժին, որը փորձ ունի, որը խնիրներին կարող է լուծում տալ։ Մենք կապրենք եւ մենք ապրում ենք անվտանգ երկրում։ Դա պետք է շարունակական լինի։ Դրա համար անրաժեշտ է մեր հասարակության ճիշտ կողմնորոշումը»,–ընդգծել է Տարոն Մարգարյանը։



























