Ծիծաղելի է «իրատեսության դասեր» լսել մ ի բռնապետից, ով ապրում է իր երեւակայական աշխարհում, որի հիմքում «թափանցիկությունն ու հանդուրժողականնությունն» է, կամ էլ փորձում է այդ ընկալումը թելադրել իր սեփական ժողովրդին։ Այս մասին NEWS.am–ին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունները ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումների մասին։
«Արդբեջանում ստեղծված իրավիճակի լավագույն արտացոլումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն են, որոնք ահազանգում են օրեցօր այդ երկրում վատացող մարդու իրավունքների դրության մասին ու բոլոր ոլորտներում խորը արմատներ գցած ավտորիտարիզմի մասին։ Իսկ Ադրբեջանի նախագահին լավագույն պատասխանը՝ Հայաստանի զարգացող, նոր շուկաներ նվաճող ու աշխարհը հիացնող ինովացիոն դաշտն է»,- նշել է Տիգրան Բալայանը։



























