Հայաստանը պետք է պրագմատիկ լինի եւ մնա հաղթողի դիրքերում։ Այս մասին մարտի 15–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի նախագահի տեղակալ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ նրանց առաջադրած նախընտրական ծրագիրը Ադրբեջանին խղճալի դրության մեջ դնելու միջոց է։ Այն համաձայնագիրը կստորագրի, ըստ որի՝ իր տարածքում «դե յուրե» խաղաղապահներ կտեղակայվեն։ Դա տեղի կունենա, եթե Հայաստանը միանա գերտերությունների առաջարկությանը։ «Եթե Հայաստանը միանա Մինսկի խմբի համանախագահներին, այն կմիանա գերտերությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ–ի կարծիքին։ Եւ եթե հիմա միջնորդները կարող են հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, ապա այդ ժամանակ արդեն չեն կարողանա։ Եւ մենք լայն տակտիկական հնարավորություններ կստանանք։ Այդ ժամանակ Ադրբեջանը կմտածի՝ դեմ գնալ համանախագահների եռյակին, թե ոչ», - վստահաբար ասել է Մանուկյանը։



























