Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը Ադրբեջանում համարում են ժողովրդավարության սկզբունքներին ու արժեքներին հակասող որոշում։
Contact.az-ի անցկացրած հարցման արդյունքներով, մասնակիցների 81 տոկոսը նման նշանակումն անթույլատրելի է անվանել։ Միայն 9 տոկոսն է այդ որոշումը համարել իրական, երկրի ընդհանուր զարգացմանը ծառայող բարեփոխումների վկայություն։
Օնլայն հարցմանը մասնակցել է ընդամենը 470 մարդ։




























