Hyundai ընկերությունը ԱՄՆ-ում գրեթե մեկ միլիոն մեքենա է հետ կանչում։ ԱՄՆ ճանապարհային երթեւեկության անվտանգության վարչության տվյալներով Sonata սեդանում հայտնաբերվել են ամրագոտիների փականների խնդիրներ։

Ամրագոտիների հնարավոր խոտանով մեքենաների ընդհանուր թվաքանակը 978 հազար է ։

Վարչությունից նշել են, որ ամրագոտիները հավանաբար խոտանով էին պատրաստվել գործարանում ու վթարների ժամանակ դրանց վրա բարձր ծանրաբեռնվածության դեպքում ամրագոտու բացման վտանգ կա։ Մեքենաները կստուգվեն, անհրաժեշտության դեպքում՝ ամրագոտիները կփոխարինվեն նորերով։