Չինացի, նորզելանդացի եւ ամերիկացի հէաբանների խումբը Մյանմայի տարածքում հայտնաբերել է 4 բրածո սունկ, որոնցից ամենահնի տարիքը կազմում է 100 մլն տարի: Այս մասին նշված է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գտնված բոլոր նմուշները լավ են պահպանված, քանի որ գտնվել են սաթի կտորների մեջ: Գիտնականները վերականգնել են դրանց ճշգրիտ տեսքը, պարզվել է, որ սնկերը գույնով հիշեցրել են ժամանակակից ճանճասպանին:
«Այս գտածոյի շնորհիվ մենք կարող ենք պնդել, որ Երկրի վրա սնկերը 20 մլն տարի ավելի վաղ են առաջացել, քան նախկինում գիտությունը կարծում էր»,- այս թեմայով զեկույցում նշել է ակադեմիայի աշխատակից Հուան Դիինը:
Մասնագետները նաեւ հայտնել են Մյանմայում հայտնաբերած բրածո միջատների մասին, որոնք մեր մոլորակում բնակվել են 125 մլն տարի առաջ:




























