Իռլանդացի Ջոնի Ուորդը այցելել է աշխարհի 197 երկրներ։ Այդ շուրջերկրյա ճամփորդության համար նրանից 10 տարի է պահանջվել։ Այս մասին 33-ամյա տղամարդը գրել է իր Facebook-յան էջում։
Նրա երթուղում վերջին երկիրը Նորվեգիան էր, որը Ուորդը այցելել է մարտի 14-ին։ Ճանապարհորդը այդ երկիրն է ընտրել որպես եզրափակիչ կետ, քանի որ այնտեղից հեշտ կլինի հայրենիք հասնելը։
Ուորդը այս տարիներին շատ փորձությունենրի միջով է անցել։ Մասնավորապես երկու անգամ կալանավորվել է աֆրիկյան Լիբերիայում, իսկ Անգոլայում իռլանդացու աչքերի առաջ մարդ են սպանել։ Ուորդը յուրաքանչյուր երկրում անցկացրել է մի քանի օր կամ շաբաթ, որպեսզի հասկանա տեղի մշակույթը։
Սկզբում Ուորդը ֆինանսական խնդիրներ ուներ։ Իսկ հետո սկսել է զբոսաշրջային բլոգ վարել ու կարողացել է գովազդի հաշվին ընդհանուր ավելի քան 1․5 մլն դոլար վաստակել։
Ուորդը կապվել է Գինեսի գրքի ներկայացուցիչների հետ, քանի որ ուզում է ճանաչվել ամենաերիտասարդ ճանապարհորդը, որը այցելել է աշխարհի բոլոր երկրներ։



























